«Ռեալը» պատրաստ է վաճառել Կամավինգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ամռանը կարող է փոխել ակումբը։ Նրա ծառայություններով հետաքրքրված են անգլիական Պրեմիեր լիգայի մի քանի թիմեր։

Արքայական ակումբը պատրաստ է քննարկել Կամավինգայի տրանսֆերը, եթե ստանա 50 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ, հաղորդում է Marca-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Կամավինգան մասնակցել է 19 հանդիպման, խփել է 1 գոլ։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ. հունիս։

Transfermarkt-ը Կամավինգայի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment