Սամվել Տերտերյանը ևս կիսաեզրափակչում է․ հունահռոմեական ընմբշամարտի Մ23 ԵԱ

Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը։ Սամվելը երկու հաղթանակ է տարել և երեկոյան կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել 130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը։

63 կգ քաշային Արմեն Սուքիասյանը և 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը դուրս են մնացել պայքարից։

Leave a Comment