Իսրայելի նոր նպատակը՝ վերացնել Իրանի բռնապետական ռեժիմը

Թեհրանը փոխհատուցում Է պահանջում ԱՄՆ-ից և Իսրայելից

Ամերիկան և Իսրայելը շարունակում են հասցեական օդային հարվածներ հասցնել իրանական թիրախներին: Զօրուգիշեր հրթիռներ և ԱԹՍ-ներ են մտնում Իրանի, այդ թվում մայրաքաղաք Թեհրանի օդային տարածք, որտեղ մահ ու ավեր են սփռում:

ՀՕՊ-ը փորձում Է դիմադրել: Իրանը, իր հերթին, շարունակում Է հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան հենակետերին և Էներգետիկայի ենթակառուցվածքին:

Դուբայում իրանական անօդաչուն հարվածել Է «Բուրջ ալ-Արաբ» շքեղ հյուրանոցի շենքին: Իրանի թիրախներն Պարսից ծոցի արաբական երկրները և Հորմուզի նեղուցով անցնող օտարերկրյա նավթակիր լցանավերը:

Անսասանության լեռ և սեղմված բռունցք

Նախօրեին Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի անունից հեռուստատեսությամբ ընթերցվել Է նրա առաջին ուղերձը, որով սպանված Ալի Խամենեիի որդին հայտարարել Է, թե  Իրանը վրեժխնդիր կլինի այս պատերազմում կրած ծանր կորուստների համար:

Հաղորդավարի փոխանցմամբ, կրտսեր Խամենեին ասել Է, որ Իրանն անպայման փոխհատուցում կստանա թշնամուց:

«Եթե նա {թշնամին} հրաժարվի, մենք կվերցնենք նրա ակտիվներից այնքան, որքան կհամարենք նպատակահարմար, իսկ եթե դա հնարավոր չլինի, մենք կոչնչացնենք նրա ակտիվները նույն չափով»,- ասվում Է նոր ղեկավարի ուղերձում։

Մոջթաբա Խամենեին ասել Է նաև, որ տեսել Է հորը՝ նահատակությունից հետո։

«Մոջթաբան վախենում Է ներկայանալ հանրությանը»

Մինչդեռ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել Է, թե օրակարգում կա նոր նպատակ՝ օգնել Իրանին դիկտատորների ռեժիմից ձերբազատվելու գործում:

Նեթանյահուի համոզմամբ, շատ բան հենց իրանցիներից Է կախված, ի վերջո, իրանցիներն են կայացնելու վճիռը, բայց նրանց օգնել Է պետք:

«Ես սահմանել եմ նոր նպատակ՝ պայմաններ ստեղծել, որ Իրանի ժողովուրդը կարողանա վերջապես ազատվել հրեշավոր բռնատիրական ռեժիմից»,- ասել Է Իսրայելի վարչապետը:

Ռամադանի վերջին ուրբաթը՝ Քուդսի օր

Մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի ամեն վերջին ուրբաթ  Իրանում Քուդսի օրն են նշում: Երուսաղեմն արաբերեն Քուդս են անվանում:

Թեհրանում, Սպահանում, Մաշադում, այլ վայրերում երթեր են, մարդիկ անիծում են ամերիկացիներին, իսրայելցիներին, այրում են այդ երկու երկրների դրոշները և երդվում են ազատագրել Քուդսը:

Քուդսի օրն Իրանում սկսել են նշել 1979 թվականի մահմեդական հեղափոխության հաղթանակից հետո: Քուդսն Իրանում համարում են համերաշխության օր ազատագրման համար պայքարող Պաղեստինի ժողովրդի հետ:

Leave a Comment