Կալիֆոռնիա նահանգի իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 12-ին վարչություն է ներկայացել Երևանի բնակիչ 43-ամյա մի տղամարդ, որը 2026 թ. մարտի 9-ից ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի իրավապահների կողմից հետախուզվում էր դատարանի վճռով սահմանված պատժի կրումից խուսափելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment