Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության Մ-23-ում 130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը քառորդ եզրափակչում 4-1 հաշվով հաղթել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ռուս Ալեքսանդր Մելեխովին ու նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր։
Հայ ըմբիշը չափազանց հավասարակշիռ գոտեմարտ է վարել ու ոչ մի շանս չի տվել Ռուսաստանի ներկայացուցչին:
Երեկոյան մրցահերթում Հարությունյանը կպայքարի եզրափակչի ուղեգրերից մեկի համար:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա