Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան


Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք մինչև ընտրությունները փողոցային պայքարի դուրս գան, Ղազինյանը նշեց, որ այսօրվա ակցիաները իրավապահ մարմիններին զգոնության կոչ է․ «Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին»,- ասաց նա։

Նշենք, որ այս պահին հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի մոտ, որտեղ րոպեներ անց կմեկնարկի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի փոփոխության հարցով դատական նիստը։

Leave a Comment