13 մարտի 2026 – 14:10 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 13-ին Բրյուսելում Եվրոպական միության պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ հանդիպմանը քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններն ու զարգացման հեռանկարները:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։
Պապիկյանը մարտի 12-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենի հետ, քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համագործակցության զարգացման մեծ ներուժը՝ ռազմական կրթության, մասնագիտական վարժանքների, ռազմական բժշկության, խաղաղապահության, հումանիտար ականազերծման և այլ ուղղություններով՝ պայմանավորվածություն ձեռք բերելով շարունակել աշխատանքները փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։