Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» նվաճեց նաև Սուպերգավաթը: «Հանրապետական» մարզադաշտում կայացած վճռորոշ դիմակայությունում «Նոան» հաղթեց «Արարատ-Արմենիային»:
Հանդիպման հիմնական ժամանակում թիմերն աչքի ընկան մեկական անգամ, և խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Հաղթողը որոշվեց 11-մետրանոցների հարվածաշարում` 4:2: