ՔԿ-ն կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը

ՔԿ-ն կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը

Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը։ Նախօրեին Գերագույն հոգևոր խորհրդի նիստը չէր կայացել, քանի որ աշխարհիկ անդամներին հրատապության կարգով հրավիրել էին ՔԿ, և օրակարգում ընդգրկված հարցերը նախատեսվում էր քննարկել այսօրվա նիստում։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան ՔԿ-ն կրկին փորձել է տապալել նիստը։ Ժամը 10-ին ոգևորական անդամներին կրկին, իբր, «անհետաձգելի քննչական գործողությունների» անվան տակ, հրավիրել են հարցաքննության։ Հոգևոր հայրերը հրաժարվել են գնալ հարցաքննության՝ նշելով, որ ՔԿ-ն պարտավոր է ծանուցագիր ուղարկել։ Ավելի ուշ ծանուցագիրը էլեկտրոնային տարբերակով ուղարկվել է, սակայն նիստը, այնուամենայնիվ, կայացել է։

Leave a Comment