Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումն ունի բացառապես առևտրային բնույթ․ Ադրբեջանի կառավարություն

Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան ունի բացառապես առևտրային բնույթ։ Սա արտացոլված է «Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետի 2025 թվականի գործունեության մասին զեկույցում», որը ներկայացվել է խորհրդարանի նիստում քննարկման։

Զեկույցում նշվում է, որ ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան արտացոլում է «խաղաղության գործընթացում տնտեսական դիվիդենտների հայեցակարգը»։

Նշվում է նաև, որ ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան ունի զուտ առևտրային բնույթ և կարող է դիտվել որպես երկու երկրների միջև տնտեսական և առևտրային կապերի հաստատման կարևոր քայլ։

Leave a Comment