Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա | Radar Armenia

Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը  ապրիլի 16-19-ը կգործուղվի Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)՝  Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար: Այս մասին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահը:  

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը (ապրիլի 14-20-ը),  ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը (ապրիլի 14-20-ը) և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը (ապրիլի 14-20-ը):

Գնահատեք հոդվածը

Leave a Comment