Իրանի, Իսրայելի փոխադարձ հարվածները շարունակվում են

Մարտի 13-ի վաղ առավոտյան Իրանը կրկին մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդել է Թել Ավիվը: Արտակարգ ծառայությունները հայտնում են, որ երկրի հյուսիսում երկու մարդ վիրավորվել է:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր իր առաջին մամուլի ասուլիսում կրկին հայտարարել է, որ անհրաժեշտ է օգնել իրանցի ժողովրդին տապալել Թեհրանի ռեժիմը:

«Մենք օպտիմալ պայմաններ ենք ստեղծում ռեժիմը տապալելու համար», – նշել է նա:

Ժամեր անց իրանական ԶԼՄ-ները հաղորդել են երկրի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցած մի քանի պայթյունների մասին:

Իսրայելը նաև հարվածել է Լիբանանին՝ Բեյրութի հյուսիսային հատվածին։ Տուժածների մասին չի հաղորդվում:

Leave a Comment