Միլանի «Ինտերը» շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հայ երկրպագուներին։ Իտալական ակումբի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր էջերում հատուկ հրապարակում է արել՝ նվիրված թիմի հիմնական կազմի առանցքային կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Միլանյան ակումբը կիսվել է հայ ֆուտբոլիստի մասնակցությամբ դրվագով և գրառումն ուղեկցել հատուկ հայ լսարանին ուղղված ուղերձով.
«Մխիթարյանից մաքուր դաս։ Հետևեք մեզ՝ Հայաստանի մասին ավելի շատ բովանդակության համար»,- ասվում է ակումբի պաշտոնական էջի հրապարակման մեջ։
«Ինտերը» պարբերաբար ընդգծում է Մխիթարյանի կարևոր դերը Կիվուի գլխավորած թիմում և հաճախակի է ինտերակտիվ շփում ստեղծում Հայաստանից իրենց հետևող հազարավոր ֆուտբոլասերների հետ։