Վերացրել ենք հին բռնապետին. Նեթանյահու

Վերացրել ենք հին բռնապետին. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ հանդիպել է լրագրողներին։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողության արդյունքում ոչնչացվել են Իրանը և նրա դաշնակիցը՝ լիբանանյան «Հեզբոլլան»։

«Մենք ոչնչացրել ենք Իրանին և «Հեզբոլլային»։ «Հեզբոլլան» զգում է մեր զենքի ուժը և շուտով ավելի ուժգին կզգա։ Նա շատ բարձր գին կվճարի իր ագրեսիայի համար»,- ասել է Նեթանյահուն։

«Իսրայելի և ԱՄՆ-ի աննախադեպ ուժերի միավորման շնորհիվ մենք հասել ենք հսկայական հաջողությունների՝ հաջողությունների, որոնք փոխում են ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում և նույնիսկ դրանից դուրս»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով. «Կարծում եմ՝ անակնկալներ կլինեն։ Շատ ավելի մեծ առավելություն ունենք, քան կանխատեսել էինք, և կհասնենք մեր բոլոր նպատակներին»։

Նեթանյահուն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջտաբա Խամենեին, ում անունից հրապարակվել է հայտարարություն, մինչ այժմ չի հայտնվել հանրության առջև։

«Մենք վերացրել ենք հին բռնապետին, իսկ նոր բռնապետը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տիկնիկը, չի կարողանում հանրության առջև հայտնվել»,- ավելացրել է Նեթանյահուն։

Ասուլիսից անմիջապես առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ սկսել է «լայնածավալ հարվածների ալիք» Թեհրանում՝ նպատակ ունենալով խոցել իրանական ռեժիմի ենթակառուցվածքները ամբողջ մայրաքաղաքում։

Leave a Comment