Հարձակում Միչիգանի սինագոգներից մեկի վրա

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ հետաքննում է Միչիգան նահանգում սինագոգի դեմ հարձակումը որպես «հրեական համայնքի դեմ նպատակային բռնության գործողություն»։

Հինգշաբթի կասկածյալը բեռնատարով մխրճվել է Ուեսթ Բլումֆիլդ քաղաքի սինագոգի միջանցքներից մեկը։ Այս շենքում երեխաները հաճախում են մանկապարտեզ։

Օքլենդի շրջանի շերիֆ Մայքլ Բուչարդը լրագրողներին հայտնել է, որ հարձակվողը սինագոգի անվտանգության աշխատակիցների կողմից սպանվել է, պահակներից մեկը վնասվածք է ստացել, այլ տուժողներ չեն եղել։

Շերիֆի խոսքով՝ հարձակվողի մարմինը հայտնաբերվել է մեքենայի մեջ։ Մեքենան բռնկվել է։ Լրատվամիջոցները հրապարակել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է ծուխ բարձրանում սինագոգի տանիքի օդափոխության խողովակից։

Միջադեպի ընթացքում տարհանվել են տասնյակ երեխաներ։

Leave a Comment