Եթե սա սադրանք է, ապա ի՞նչ ասել “Արցախը Հայաստան է և վերջ” հայտարարության անողին կամ Շուշիում պարողին… Թաթուլ Հակոբյան

Ինքանով հասկանում եմ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը ԱՄՆ փոխնախագահին այս հատորն է փոխանցել, որ կա նաև ԱՆԻ կենտրոնի գրադարանում:

Մեր գրականագետներից Արա Քետիբյանը այս հատորը կազմել է բացառապես ամերիկյան մամուլի հրապարակումներից:

Եթե սա սադրանք է, ապա ի՞նչ ասել “Արցախը Հայաստան է և վերջ” հայտարարության անողին կամ Շուշիում պարողին…

ԱՄՆ փոխնախագահ Վենսին ամերիկյան մամուլի հրապարակումներից կազմված հատոր նվիրելը, այն էլ՝ հետազոտող-պատմաբանի կողմից, անկասկած, սադրանք է պետության դեմ, իսկ ահա Ստեփանակերտում “Արցախը Հայաստան է և վերջ” մուրճի հարվածը՝ դիվանագիտական մեծագույն ձեռքբերում:

Թիվ մեկ դիվանագետը, ՀՀ վարչապետը և Բաքվի բանտում տառապող Արցախի նախկին նախագահը:

Թաթուլ Հակոբյան, լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի հիմնադիր

Leave a Comment