Լույս ու ստվեր խորագրով լուսանկարչական ցուցահանդես ՀՊՄՀ  Կուլտուրայի ֆակուլտետում

Օրերս Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում տեղի ունեցավ «Լույս  ու ստվեր» խորագրով  ցուցահանդեսի ամփոփումը: Կարեւորվեց լուսանկարչության դերը եւ  լուսանկարչի էթիկան  արդի ժամանակներում: Բացման  խոսքով  հանդես եկավ ցուցահանդեսի կազմակերպիչներից, ՀՊՄՀ  Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության եւ  ՍՄԳ ամբիոնի վարիչ Ռուբեն  Երզնկյանը խոսելով ցուցահանդեսի մասին: Ցուցահանդեսի կազմակերպիչներից, ՀՊՄՀ  Կուլտուրայի ֆակուլտետի  Օպերատորության ,գեղարվեստական լուսանկարչության եւ  ՍՄԳ ամբիոնի ասիստենտ Արմեն Խաչատրյանը հիմնավորեց  սիստեմավորված  դասավանդման գործոնը  մասնագիտացված լուսանկարիչ պատրաստելու գործի կարեւորությունը:
«Լույս ու ստվեր» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են 34 ուսանողների եւ շրջանավարտների  120 տպագրված աշխատանքներ:Ռուբեն Երզինկյանը հավելեց,որ սա ամբիոնում կատարված աշխատանքի ամփոփումն է:  Ցուցահանդեսն  ունի նաեւ  էլեկտրոնային տարբերակ  ներկայացված  ASPU  Photo gallery-ում, որտեղ ներկայացված են նույն հեղինակների 150-ից ավել լուսանկար: Էլեկտրոնային հարթակի վրա՝ ՀՊՄՀ շրջանավարտ Արամ Խաչատրյանի ջանքերով: ՀՊՄՀ  Կուլտուրայի ֆակուլտետի  դեկան Գեւորգ Թադեւոսյանը  ողջույնի խոսք ուղղեց ցուցահանդեսի կազմակերպիչներին Ռուբեն Երզինկյանին եւ  Արմեն  Խաչատրյանին: Ֆակուլտետի կողմից շնորհակալագրեր ստացան ցուցահանդեսի կազմակերպիչներն ու մասնակիցները:                                                             

ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Երաժշտության ամբիոնի վարիչ, կոմպոզիտոր  Արա  Գեւորգյանը կարեւորեց լուսանկարչության արտահայտչամիջոցները ու կարողությունը անմահացնելու մեր քաղաքի պատմությունը:                    

Ցուցահանդեսին հրավիրված էին Երեւանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի լուսանկարչական գործ մասնագիտությամբ սովորող ուսանողները, որոնց համար ամբիոնը  կազմակերպում է  վարպետաց դասեր: Առաջարկվեց  համատեղ լուսանկարչական ցուցահանդեսներ անցկացնել Երեւանի տարածաշրջանային թիվ 1 եւ Շառլ  Ազնավուրի անվան արվեստի եւ  մշակույթի պետական քոլեջների հետ:

Միջոցառման ընթացքում ելույթ  ունեցան գեղարվեստական լուսանկարչություն բաժնի 1-ին եւ  4-րդ կուրսի ուսանողները, ծնողները: Բոլոր նման միջոցառումները միտված են գեղարվեստական լուսանկարչությունը ծառայեցնելու իրական նպատակին, բարձրացնելով գեղարվեստական ճաշակն ու գեղեցիկի ընկալումը:

Leave a Comment