Իրանի ԱԳՆ. Նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով Թեհրանի թույլտվությամբ

Հորմուզի նեղուցով տարանցման թույլտվություն խնդրող նավերը պետք է համակարգեն իրենց գործողությունները Իրանի ռազմածովային ուժերի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Էսմայիլ Բաղային։

«ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի կողմից տարածաշրջանում առաջացած անկայունությունը կարող է ազդել նավագնացության վրա, սակայն Իրանը չի ցանկանում, որ նեղուցը դառնա վտանգավոր, և նավերը պետք է համակարգեն իրենց գործողությունները Իրանի ռազմածովային ուժերի հետ՝ անվտանգ նավարկություն ապահովելու համար», – նրա խոսքերն է մեջբերել «Mehr» լրատվական գործակալությունը։

Leave a Comment