Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը շարունակում է ձևավորել թիմի կազմը մարտին կայանալիք ընկերական հանդիպումներին ընդառաջ։
Արտերկրում հանդես եկող և հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկում է ներառվել նաև ռուսական «Օրենբուրգի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը։
Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, 23-ամյա կիսապաշտպանը հրավիրվել է ազգային ընտրանի՝ նախապատրաստվելու առաջիկա ստուգողական խաղերին։
Ավանեսյանը մեր գլխավոր թիմին կմիանա Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Բելառուսի հավաքականների դեմ նախատեսված խաղերի համար։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ԱՄԷ-ի ընտրանու հետ ուժերը կչափի մարտի 26-ին, իսկ երեք օր անց՝ մարտի 29-ին, կմրցի բելառուսների հետ։