ՖԻՖԱ-ի նախագահը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կիսվել է աշխարհի 2026 թվականի առաջնության հավանական հաղթողների վերաբերյալ իր կանխատեսումներով՝ որպես գլխավոր հավակնորդներից մեկը նշելով Իսպանիայի հավաքականին։

«Իսպանիան, անշուշտ, ֆավորիտներից մեկն է։ Մենք արդեն լավ գիտենք Իսպանիայի ուժեղ կողմերը։ Վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցնող թիմը պարզապես պետք է լինի աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը»,- Ինֆանտինոյի խոսքերը մեջբերում է AS պարբերականը։

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Իսպանիայի ընտրանին հայտնվել է H խմբում, որտեղ ուժերը կչափի Կաբո Վերդեի, Սաուդյան Արաբիայի և Ուրուգվայի հավաքականների հետ։

Leave a Comment