Ամերիկացի զինվորներ վիրավորվել են Էրբիլի ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Իրաքի Էրբիլ քաղաքում գտնվող ռազմական բազայի վրա ավիահարվածի հետևանքով վիրավորվել են մի քանի ամերիկացի զինծառայողներ։ Այս մասին հայտնել է Sky News-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին։

Նախարարը նշել է, որ բրիտանացի զինծառայողները նույնպես գտնվում էին բազայում և անվնաս են։ Հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Բրիտանական ուժերը խոցել են երկու անօդաչու թռչող սարք, սակայն այլ ԱԹՍ-ներ թափանցել են արևմտյան կոալիցիայի պաշտպանության մեջ։

Leave a Comment