ԱՄՆ զինված ուժերը Եվրոպայից տեղափոխում են լրացուցիչ հակաօդային պաշտպանության միջոցներ՝ Իրանի դեմ գործողության ընթացքում օգտագործելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, ԱՄՆ գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։
«Ես օգտագործել եմ մեր հակաօդային պաշտպանության միջոցների մի մասը, Մերձավոր Արևելքում, եթե կուզեք՝ Մերձավոր Արևելքի մոտ, Արևելյան Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանելու համար», – ասել է ռազմական հրամանատարը Սենատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ։ Նա նաև ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ղեկավարն է։
Նա դրական պատասխանեց հաջորդ հարցին, թե արդյոք գործողությունների այլ թատերաբեմերից Մերձավոր Արևելք են տեղափոխվում լրացուցիչ ՀՕՊ միջոցներ։ «Այո, դա ճիշտ է», – պատասխանեց գեներալը։ Նա որևէ տվյալ չտրամադրեց Իրանի հետ հակամարտության գոտի տեղափոխվող ՀՕՊ համակարգերի քանակի վերաբերյալ։