Իսրայելի բանակը հայտարարել է «Հըզբոլլահ»-ի դիրքերին հարվածների նոր ալիքի մասին

Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածների նոր ալիք է սկսել Բեյրութի ողջ տարածքում «Հըզբոլլահի» դիրքերի դեմ:

«Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) Բեյրութի ողջ տարածքում «Հըզբոլլահի» ահաբեկչական թիրախների դեմ մի շարք հարվածներ են հասցրել», – ասվում է ԻՊՈւ մամուլի ծառայության հայտարարության մեջ։

«Al Jadeed»-ը հաղորդել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ճշգրիտ հարված են հասցրել Բեյրութի կենտրոնական Էլ-Բաշուրա թաղամասում գտնվող բազմահարկ շենքին:

Հաղորդագրության համաձայն, բնակիչները հազիվ են կարողացել տարհանվել շենքից՝ Իսրայելի ռազմական հրամանատարությունից ավիահարվածի մասին անհապաղ նախազգուշացում ստանալուց հետո։

Վերին երկու հարկերը վնասվել են: Շենք են ժամանել հրշեջներ և շտապօգնության մեքենաներ։

Leave a Comment