Իրանը սպառնում է Իսրայելին ոչնչացմամբ

Իրանի բանակը հայտարարել է, որ Իսրայելի կործանումը մոտ է։

«Անկասկած, մոտ է սիոնիստական ​​ռեժիմի կործանումը և Պաղեստինում անկախ պաղեստինյան պետության ստեղծումը, որում ներկայացված կլինեն բոլոր կրոններն ու հավատքները», – «Fars» լրատվական գործակալությունը մեջբերել է բանակի հայտարարությունը Երուսաղեմի միջազգային օրվա կապակցությամբ։

«Ալ-Քուդս» օրը (Երուսաղեմի արաբերեն անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «սուրբ քաղաք») սահմանվել է 1979 թվականին Իրանի նախաձեռնությամբ՝ որպես պաղեստինցիների իրավունքների համար պայքարի աջակցության նշան։ Այն նշվում է ամեն տարի Ռամադանի վերջին ուրբաթ օրը։

Leave a Comment