Առաջիկա օրերին ՀՀ ներքին գործերի նախարարությունը ԵՄ իրավապահ համագործակցության գործակալությունում՝ Եվրոպոլում, կնշանակի կապի սպա, ինչը հնարավորություն կընձեռի ավելի բարձր մակարդակի համագործակցության ապահովել։
Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների հետ համատեղ ասուլիսում։
«Առաջիկա օրերին կնշանակենք Եվրոպոլում Ներքին գործերի նախարարության կապի սպա և հնարավորություն կունենանք արդեն Եվրոպոլում երաշխավորել ավելի բարձր մակարդակի համագործակցություն ինստիտուցիոնալ հենքով»,-մանրամասնեց նախարարը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: