Ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վանաձորում

Իրացնելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Լոռու մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի գործընկերների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել Դսեղ գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:

Leave a Comment