Իրանի սպորտի նախարարի հայտարարությունը անպատասխան չմնաց

ՖԻՖԱ-ն Իրանի ազգային հավաքականին կտուգանի նվազագույնը 320 հազար դոլարով՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելուց հրաժարվելու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ավելի վաղ Իրանի սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին պաշտոնապես հայտարարել էր, որ ազգային թիմը չի մասնակցի Մունդիալին:

Համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ մասնակից բոլոր ասոցիացիաները պարտավորվում են անցկացնել իրենց բոլոր հանդիպումները։ Եթե հավաքականը հրաժարվում է մասնակցությունից աշխարհի առաջնության եզրափակչի առաջին խաղից ոչ ուշ, քան 30 օր առաջ, ապա տուգանվում է առնվազն 250 հազար շվեյցարական ֆրանկով (շուրջ 320 հազար դոլար)։

Վիճակահանության արդյունքներով Իրանի հավաքականն ԱԱ-2026-ի խմբային փուլում պետք է մրցի Նոր Զելանդիայի, Բելգիայի և Եգիպտոսի ընտրանիների հետ։ Այդ բոլոր հանդիպումները նախատեսված է անցկացնել ԱՄՆ-ի տարածքում։

Leave a Comment