Չինացի ֆերմերը բադի մեջ մոտ 10 գրամ ոսկի է գտել



Life



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     


Չինացի մի տղամարդ անսպասելիորեն ոսկի է հայտնաբերել ընտանի բադի մեջ։ Հունան նահանգի գյուղերից մեկի բնակիչը՝ Լյուն, մորթել է թռչունին և նրա ստամոքսում թանկարժեք մետաղի մասնիկներ հայտնաբերել։


Գտածոն կշռում է մոտ 10 գրամ և գնահատվում է մոտ 12,000 յուան։ Ֆերմերի ընտանիքը այս հայտնագործությունը համարել է հաջողության նշան։


Լյուն ասել է, որ բադերը ազատորեն շրջում էին գետի մոտ։ Նախկինում այդ տարածքում ոսկի է արդյունահանվել։ Թռչունը, հավանաբար, կուլ է տվել թանկարժեք մետաղի մասնիկներ պարունակող ցեխ։ Քանի որ մարմինը չի կարող մարսել կամ կլանել ոսկին, այն անփոփոխ է մնացել թռչունի մարսողական համակարգում։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment