Նիկոլ, մենք կրկին Արցախի Հանրապետություն գնալու ենք, ես՝ հաղթանակած, դու՝ դատապարտյալ

Նիկոլ Փաշինյան, քիչ առաջ տեսա Արցախի Հանրապետություն անունը լսելիս սարսափ էիր ապրել, ջղաձգվել…

Արցախ անունը երբեք չես կարողանալու ջնջել, քանի որ այն արյունով է գրված, իսկ քո թանաքը անզոր է մեր հայ տղերքի այրան դեմ։ 

Նիկոլ, Արցախի Հանրապետությունը կրկին վերականգնվելու է, կրկին վերազատագրվելու է, ու ես և դու դա տեսնելու ենք, բայց մի տարբերությամբ, ես այն վայելելու եմ, իսկ դու Շուշիի բանտում քո պատիժն ես կրելու մինչև կյանքիդ վերջը։

Ես Արցախի օդից թևեր եմ առնելու, իսկ դու ամեն շունչ քաշելուց ավելի ես կզզելու։

Արցախի արևը իմ հոգին տաքացնելու է, իսկ քո մարմինը դանդաղ սառչելու է Շուշիի ցրտերից։

Նիկոլ, մենք կրկին Արցախի Հանրապետություն գնալու ենք, ես հաղթանակած, դու դատապարտյալ։

Ճանապարհ դեպի Արցախ լինելու է։

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment