Իրանը սպառնացել է Միացյալ Նահանգներին, որ կանջատի լույսերը ամբողջ Մերձավոր Արևելքում

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ ամբողջ Մերձավոր Արևելքը «կմթնի», եթե ԱՄՆ-ն փորձի ոչնչացնել Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունները։

«Եթե նա դա անի, կես ժամվա ընթացքում ամբողջ տարածաշրջանը կմթնի», – հայտնել է Լարիջանին՝ գրառում կատարելով սոցիալական ցանցերում։

Նա հավելել է, որ խավարը լավ պայմաններ է ստեղծում «ամերիկացի զինվորներին որսալու» համար։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր մեկ ժամվա ընթացքում ոչնչացնել Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունը, սակայն հույս էր հայտնել, որ դրա անհրաժեշտությունը չի լինի։

Leave a Comment