Մենք «Ռեալն» ենք, և մեզ չի կարելի թերագնահատել․ Արբելոա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը (3-0):

​«Արդյունքը գերազանցեց մեր սպասելիքները: Ուրախ եմ, որ «Բեռնաբեուում» ֆուտբոլիստները հաճույք ստացան խաղից. նրանք արժանի էին նման երեկոյի անցած փորձություններից հետո: Դրսից մեզ էին հասնում թիմի ուժի վերաբերյալ կասկածներ, բայց մենք «Ռեալն» ենք, և մեզ չի կարելի թերագնահատել:

​Մենք լավ գիտենք «Մանչեսթեր Սիթիի» խաղաոճը և Գվարդիոլայի տակտիկան, հասկանում ենք, թե ինչի է նա ձգտում: Մենք սահմանափակեցինք նրանց տարածությունը, փակեցինք փոխանցումների հիմնական ուղիները: Մրցակիցը փորձում է ստիպել քեզ առաջ գնալ, իսկ հետո հակագրոհել, սակայն, մնալով համբերատար և գրոհելով նրանց թիկունքից, մենք կարողացանք վտանգավոր պահեր ստեղծել: Ինձ համար Վալվերդեն ժամանակակից Խուանիտոն է՝ «Ռեալի» ֆուտբոլիստի խաղի իդեալական օրինակ։

​Մենք գիտենք, թե ինչ է մեզ սպասվում Մանչեսթերում, որքան ուժեղ թիմի հետ ենք պայքարելու, և ինչպիսի հիանալի մարզիչ է Գվարդիոլան: Երեկ ես ասում էի, որ Պեպն անպայման կփորձի զարմացնել, և այսօր մենք անակնկալներ տեսանք նրանց կազմում: Վստահ եմ՝ դա կկրկնվի նաև պատասխան խաղում»,- Արբելոայի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին։

Leave a Comment