
«Ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց տղաներին այլ երկրի քաղաքացիություն են շնորհել, որպեսզի նրանք բանակում չծառայեն, ընդհանրապես պետական համակարգում աշխատելու իրավունք պետք է չունենան, և մենք պետք է սա անենք օրենսդրական կարգավորումով»,- այս ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ օրինակ, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը բանակից ազատվել է ինքնավնասումով, իսկ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի որդին և եղբորորդին ազատվել են ֆուտֆոլիստ լինելու հիմքով։
«Ինչ վերաբերվում է ձեր հայտարարություններին, երկու դեպքում էլ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները պարտավոր են ձեր ասածը ընկալել որպես հաղորդում հանցագործության մասին և համապատասխան ընթացակարգերով քննել․․․ Վարչապետը ասի-չասի, իրավապահները պարտավոր են»,- հավելեց Փաշինյանը։