
Ռուսաստանում ռազմական դատարանը Crocus City Hall համերգասրահում ահաբեկչությունն անմիջականորեն իրականացրած չորս անձի դատապարտել է ցմահ ազատազրկման, հայտնում է Интерфакс-ը։ Դատարանը նաև նրանց տուգանքներ է նշանակել՝ յուրաքանչյուրին 990 հազար ռուբլու չափով։ Նրանք պատիժը կրելու են հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում։
Բացի այդ, դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ահաբեկչության գործով ևս 11 մեղադրյալների, որոնց քննությունը համարում է ահաբեկչությունն իրականացնողների հանցակիցներ, հաղորդում է РИА Новости-ին։
Եվս չորս մեղադրյալներ դատապարտվել են 19 տարի 11 ամսից մինչև 22.5 տարի ազատազրկման։
Նշենք, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին։ Ահաբեկիչները ներխուժել են համալիր այն պահին, երբ այնտեղ պետք է տեղի ունենար համերգ։ Նրանք կրակ են բացել հանդիսատեսի և աշխատակիցների վրա, այնուհետև հրկիզել համերգասրահը։ Արդյունքում 150 մարդ զոհվել է։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետության» Աֆղանստանում գործող «Վիլայաթ Խորասան» խմբավորումը։