Երկրին պետք է տնտեսական գործիչ, ում հիմնական կենտրոնացվածությունը կլինի աղքատության հանդեպ հաղթանակը, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով երկրի առջև ծառացած տնտեսական ու անվտանգային մարտահրավերներին։
«Երկրին պետք է տնտեսական գործիչ ում հիմնական կենտրոնացվածությունը աղքատության հանդեպ հաղթանակն է, որովհետև ուժեղ տնտեսությունը կբերի աղքատության հանդեպ հաղթանակ և ուժեղ անվտանգություն դրանից հետո»,- ասել է նա։
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանը զրոյից ստեղծել է մի կառույց, որն իր հայ աշխատակիցների քանակով երկրորդն է՝ հայկական պետական համակարգից հետո։
«Շուրջ 40,000 մարդ է աշխատում ամբողջ աշխարհում նրա համակարգում։ Մարդը, որը ունի բազմապրոֆիլ բիզնեսներում զրոյից նման կառավարչական ձիրք դրսևորելու փորձ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչեր կարող է անել պետական ադմինիստրատիվ հնարավորությամբ՝ գեներացնելով ազգի ամբողջ պոտենցիալը»,- նշել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: