Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղությունը արդեն զգացվում է նաև տեղում։ Այդ մասին նա ասել է Բաքվում անցկացվող XIII Գլոբալ Բաքվի ֆորումի բացման արարողության ժամանակ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղությունը «գոյություն ունի ոչ միայն թղթի վրա»։
Ալիևի խոսքով՝ թեև համատեղ հռչակագիրը ստորագրվել և պարաֆավորվել է մի քանի ամիս առաջ, արդեն «խաղաղության արդյունքները զգացվում են տեղում»։
Ալիևը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այլևս «կրակոցների, զոհերի և կորուստների տեղ չկա»։ Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է տարբեր ուղղություններից Հայաստան մուտք գործող ապրանքների փոխադրման սահմանափակումները և վերսկսել է առևտուրը, ինչպես նաև անհրաժեշտ նավթամթերքների արտահանումը Հայաստան։