Անկհայտ է, որ ԱՄՆ վարչակազմի համար գոնե այսօր TRIPP-ը առաջնահերթությունների մեջ չէ. վարչապետ

Անկհայտ է, որ Միացյալ Նահանգների վարչակազմի համար գոնե այսօր TRIPP-ը առաջնահերթությունների մեջ չէ, Կառավարության նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ նորություն կա բուն շինարարական աշխատանքների վերաբերյալ, հնարավո՞ր է այն հետաձգվի Իրան-ԱՄՆ պատերազմի պատճառով:

«Տեսնում եք՝ ինչ է կատարվում և ինչով են զբաղված: Ցավոք, հավականականությունը մեծ է, որ գործընթացի վրա ժամանակի առումով կազդի, որովհետև Կառավարությունը կենտրոնացած է այդ խնդրի վրա, բայց եթե պարզվի չի ազդի՝ ավելի լավ», – հավելեց Փաշինյանը:

Շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ արդեն սկսվել է TRIPP նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն ու գնահատումը: Երևանն առաջիկայում Վաշինգտոնին կփոխանցի TRIPP-ի համաձայնագրի նախագծին առնչվող հայկական կողմի դիտարկումները, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասել էր Փաշինյանը:

Մինչ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը վարչապետի կուսակից ՔՊ-ականները պնդում էին, թե TRIPP-ի վրա տարածաշրջանային ներկայիս զարգացումները չեն ազդի:

Leave a Comment