Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական են հրավիրել

Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական կոմիտե են կանչել: «Ազատության» այս տեղեկությունը հաստատեց խորհրդի անդամներից Գևորգ Դանիելյանը:

Դանիելյանի պնդմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու գործի շրջանակում Քննչական հրավերի նպատակը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ձախողումն է:

Քննչական հրավիրվածների բացակայության պատճառով ընդհատվել է Գերագույն հոգևոր խորհրդի՝ օրերս մեկնարկած ժողովը:

Քննչականից ևս հաստատել են ԳՀԽ անդամներին հրավիրելու փաստը՝ առանց մանրամասներ հայտնելու:

Երկու օր առաջ Մայր Աթոռում մեկնարկած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ղեկավարությամբ, Էջմիածնի հաղորդագրության համաձայն, քննարկվում են «եկեղեցական կյանքը հուզող խնդիրները»։

Leave a Comment