Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ՀՀ-ում նոր դիրքային բարելավումների մասին ընդդիմության պնդումներին

Կա հստակ քարտեզ, դե յուրե նշանակություն ունեցող գիծ, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և նոր դիրքային բարելավումների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հնչեցրած այն հարցին, որ «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավարը բարձրաձայնում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ՀՀ-ում նոր դիրքային բարելավումների մասին։

«Պաշտպանության նախարարությունը մանրամասն պարզաբանում տվել է, լրացուցիչ ի”նչ կա պարզաբանելու․․․ Կա հստակ սահմանագիծ և մենք գիտենք ՝ որտեղ է Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորությունը:

Իհարկե, զուգահեռռ ասել ենք, որ կան տարածքների հետ կապված որոշակի խնդիրներ, որոնք կլուծվեն սահմանազատման գործընթացում։ Ձեր նշած դեպքն իմ նշած դեպքի հետ կապ չունի»,– ընդգծեց վարչապետը։

Անդրադառնալով հարցին, թե չի պատրաստվում արդյոք հանդիպել Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորածների ծնողներին, Նիկոլ Փաշինյանը նկատեց․

«Ես անհետ կորածների հարազատների հետ տասնյակ անգամներ եմ հանդիպել։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ պետք է հասկանանք՝ այդ հանդիպումների արդյունքում ինչ խնդիր ենք լուծում կամ ուզում լուծել։ Եթե ես տեսնեմ, որ պատասխանատու այս կամ այն մարմինների հետ շփումներն անհրաժեշտ են դարձնում, որ ես էլ հանդիպեմ՝ կհանդիպեմ: Ես երբեք որևէ հանդիպումից չեմ խուսափում, ուղղակի հանդիպման նպատակը, օրակարգն, արդյունավետությունը պետք է հասկանալ»։

 

Leave a Comment