«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած 0-3 հաշվով պարտությունը։
««Ռեալն» ուներ հնարավորություններ և որակ։ Սա ֆուտբոլ է, և այսպես ստացվեց։ Ինձ թվում է, որ մենք ավելի լավ խաղացինք, քան ցույց է տալիս լուսատախտակի հաշիվը։ Այժմ վերականգնվելու ժամանակն է, որից հետո մենք կմեկնենք «Վեսթ Հեմի» հետ ԱՊԼ-ի բարդ հանդիպմանը։ Քամբե՞քի շանսերը։ Ֆուտբոլում երբեք չես կարող վստահ լինել։ Մենք կփորձենք»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է TNT Sports-ը։
«Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալի» միջև պատասխան հանդիպումը կկայանա Անգլիայում՝ մարտի 17-ին։