
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատեց, որ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնանկ է արվել իր անմիջական հահանգով՝ փետրվարի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախյան հակամարտության մասին գիրք նվիրելու համար։
«Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: