
Թվային փոխակերպման այս փուլում կրթությունը դառնում է ռազմավարական առաջնահերթություն։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությունները նպատակ ունեն ապահովելու հասանելի, արդիական և մրցունակ կրթություն՝ սկսած դպրոցական ծրագրերից մինչև մասնագիտական վերապատրաստումներ և ստարտափ էկոհամակարգի զարգացում։


Իրականացվող տարբեր ծրագրերի շնորհիվ մարզերի երիտասարդները նույնպես կարող են մասնակցել տեխնոլոգիական զարգացման գործընթացին և ստանալ մրցունակ գիտելիքներ։ Կրթական ծրագրերը նախատեսված են տարիքային և մասնագիտական տարբեր խմբերի համար։
Ծրագրերի ռազմավարական նպատակներ՝
- թիրախային խմբեր,
- դասընթացների բովանդակության արդիականություն,
- ֆինանսավորում և հասանելիություն,
- տարածաշրջանային ընդգրկվածություն։


Որո՞նք են ԲՏԱ կրթական ծրագրերի հիմնական ռազմավարական նպատակները և ինչպե՞ս են դրանք համադրվում երկրի տեխնոլոգիական զարգացման տեսլականի հետ։
«Դպրության» տաղավարում ԲՏԱ նախարարության Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության մարդկային կապիտալի զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Հրանուշ Վարդանյանն է։