Կառավարությունը ևս 4.6 մլրդ դրամ ուղղեց պարգևավճարներին

Կառավարությունը առաջիկայում ևս 4.6 մլրդ դրամի պարգևավճարներ կբաժանի պետական մարմիններին։ Համապատասխան որոշման նախագիծը հաստատվեց գործադիրի այսօրվա նիստում։

Գումարն ուղղվելու է 2025-ի երկրորդ կիսամյակի համար։ Պաշտոնապես պարգևավճարների բաժանման այս որոշումը կոչվում է «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսում»։

Վերջին խոշոր չափերով պարգևավճարները պետական մարմիններում բաշխվել էին երեք ամիս առաջ՝ Ազգային ժողովի պատգամավորների հաշվին մուտք էր եղել 3 մլն դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր Կառավարության նիստում միլիարդավոր դրամների պարգևավճարների բաշխումը անվանեց պետության հարատևության օրակարգի մեջ տեղավորվող որոշում։ «Այս համակարգը արդյունքներ է բերում ՀՀ քաղաքացիներին», – վստահեցրեց Փաշինյանը, նաև ասաց, որ դա հակակոռուպցիոն քաղաքականության մաս է։

Տե՛ս նաև այստեղ

Leave a Comment