
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում են Իրանի ռազմաօդային ուժերի երեք ինքնաթիռների ոչնչացման կադրերը։
CNN-ի փորձագետները, ուսումնասիրելով տեսանյութը, պնդում են, որ բարձր ճշգրտությամբ զինատեսակներով ոչնչացվել են ամերիկյան և ռուսական արտադրության C-130 Hercules և Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռներ, ինչպես նաև ԱՄՆ արտադրության P-3 Orion հետախուզական ինքնաթիռ։ CNN-ը նշում է, որ հարվածները հասցվել են Իրանին հարավ-արևելքում գտնվող Քերմանի օդանավակայանին։
The Iranian regime is losing air capability day by day. U.S. forces aren’t just defending against Iranian threats, we are methodically dismantling them. pic.twitter.com/CrJj2nFtHB
— U.S. Central Command (@CENTCOM) March 12, 2026