Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում գտնվող ավիացիոն քոլեջը ենթարկվել է օդային հարձակման, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։
Քաղաքում պայթյուններ են լսվել, իսկ Սպահանի երկնքում երևացել են ռազմական ինքնաթիռներ։
Հնարավոր վնասների կամ զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն հրապարակվել։