Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում կներկայացնի Սիմոնը — Հայաստանի Հանրային Ռադիո

Այս տարի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը հանդես կգա «Paloma Rumba» երգով, տեղեկացրել է Հանրային հեռուստաընկերությունը։  

«Paloma Rumba»-ն էներգիայով լի և աշխույժ երգ է, որը նշանավորում է ազատությունը, շարժումը և կյանքի սեփական ռիթմին համընթաց քայլելու կարիքը: Այն նաև ընդգծում է Սիմոնի՝ որպես կատարողի խարիզման և Եվրատեսիլի բեմը խոստանում ողողել հարուստ և անմոռանալի հնչյուններով:

Երգի երաժշտությունը գրել է Լիլիթ Նավասարդյանը, ով Եվրատեսիլի երկրպագուներին հայտնի է մի շարք հեղինակային երգերով։ «Paloma Rumba»-ի խոսքերի համահեղինակը Ռոզա Լինն է՝ Դավիթ Ծառուկյանի և Էվա Ոսկանյանի հետ համատեղ։ 

«Երկար տարիներ երազում էի մեծ բեմի ու Եվրատեսիլի մասին, և այսօր իմ երազանքը դարձել է իրականություն։ Սա երկար տարիների քրտնաջան աշխատանքի ու անշեղ հավատքի արդյունքն է։ Հուսով եմ, որ իմ երգը ձեզ կհաղորդի ազատության զգացում, կտա հզոր էներգիա ու կհիշեցնի, որ երբեմն երազանքի ու հաջողության համար բավական է միայն մեկ համարձակ քայլ անել՝ դուրս գալ հարմարավետության գոտուց»,- ասել է Սիմոնը։ 

Leave a Comment