Թեհրանում վնասվել է հին հայկական թաղամասում գտնվող բնակելի շենք․ Իրանից մանրամասներ են հայտնել «Ռադիոլուրին»

Այսօր լուրեր տարածվեցին, որ Թեհրանում թիրախավորվել է հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենք։ Իրանցի վերլուծաբան, Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր Փույա Հոսեյնին «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է, որ, ըստ իր տվյալների, հայկական կողմից զոհեր չկան։ Սակայն ամերիկյան և իսրայելական հարվածների թիրախ են դառնում ոչ միայն ռազմական նշանակության շենքերը, ինչպես հայտարարվում է՝ ասել է մեր զրուցակիցը։

Leave a Comment