Հայաստանը TRIPP-ի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի․ Փաշինյան

Հայաստանը TRIPP-ի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, ասել է Փաշինյանը

Հայաստանը TRIPP-ի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի․ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը TRIPP-ի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի։


Այս մասին այսօր Եվրախորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին։ Այն ոչ մի կերպ չի նսեմացնում երկրի ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը», – նշել է Փաշինյանը։


TRIPP նախագծի մասին


 «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։


Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։

Leave a Comment