Ուժեղ անվտանգության հիմքը ուժեղ տնտեսությունն է. Նարեկ Կարապետյան • Tribune.am

Ուժեղ անվտանգության հիմքն ուժեղ տնտեսությունն է, որպեսզի ունենանք ուժեղ անվտանգություն և երաշխավորված խաղաղություն մեր երկրում, մենք պետք է կառուցենք ուժեղ տնտեսություն։ Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Սամվել Կարապետյանը ստեղծելու է 300,000 աշխատատեղ Հայաստանում: 0% հարկել փոքր բիզնեսը, որպեսզի փոքր բիզնեսը զարգանա: 

Մատչելի բժշկություն ենք ունենալու մեր երկրում։ Բոլոր գյուղական համայնքներում լինելու են մթերման կայաններ, որ մեր գյուղացու բերքը այլևս չվաճառված չմնա։ 

Եվ բնակարանային խնդիրը վերջնական լուծում է ստանալու 20,000 մատչելի բնակարանների միջոցով։ 

Միայն ուժեղ տնտեսությունով մենք կհասնենք ուժեղ, անվտանգ, երաշխավորված խաղաղության՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ և մեր բոլոր հայրենակիցների մասնակցությամբ»,-նշել է նա:

Leave a Comment