Գազամատակարարման վթարային դադարեցում Վանաձոր քաղաքում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով մարտի 11-ին ժամը 14։20-ից դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մի հատվածի (կենտրոնական թաղամասեր) գազասպառողների գազամատակարարումը:

Իրականացվում եմ վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Leave a Comment