ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ-ը ծրագրում է մինչև 500 զինվորական ուղարկել Ռումինիա, որոնք աջակցություն կցուցաբերեն Իրանում ամերիկյան գործողությանը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ըստ ստացված տվյալների՝ Ռումինիան կարող է հավանություն տալ երկրի արևելքում գտնվող Միխայիլ Կոգելնիչանու ավիաբազայում լրացուցիչ ուժերի ժամանակավոր տեղակայման վերաբերյալ ԱՄՆ-ի խնդրանքին՝ Մերձավոր Արևելքի հակամարտությանը նրանց հետագա մասնակցության համար։ Խոսքը կործանիչների և զինծառայողների մասին է։

Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ բազան օգտագործվելու է լոգիստիկ գործողությունների և վառելիքի լիցքավորման համար։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment